Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Կորոնարոգրաֆիա. armeniamedicalcenter.am

Կորոնարոգրաֆիա. armeniamedicalcenter.am

Կորոնարոգրաֆիան  ախտորոշիչ միջոցառում է, որի օգնությամբ որոշվում է պացիենտի սրտի պսակաձև (կորոնար) զարկերակների անցանելիությունը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ:

Անհետաձգելի կորոնարոգրաֆիան կատարվում է միոկարդի սուր ինֆարկտի կամ ոչ կայուն ստենոկարդիայի դեպքում: Պլանային հետազոտություն իրականացվում է կայուն ստենոկարդիայի և միոկարդի սթրես-էխոկարդիոգրաֆիայի արդյունքներով ապացուցված  իշեմիայի դեպքում:

Կորոնարոգրաֆիան կատարվում է առանց ընդհանուր անզգայացման: Նախաբազկի վրա գտնվող ճաճանչային զարկերակով անցկացվում է կաթետր մինչև պսակաձև զարկերակներ, որոնց մեջ ներմուծվում է  կոնտրաստ նյութ, և, բժիշկը տեսնելով սրտի անոթներն  էկրանի վրա, գնահատում է նրանց անցանելիությունը, տրամագիծը, սրտի անոթների վիրահատության անհրաժեշտությունը (ստենտավորում կամ շունտավորում) և այլն:

Մոտավորապես 10-20 տոկոս դեպքերում պսակաձև զարկերակների արտահայտված ախտահարում չի հայտնաբերվում, և պացիենտը 1-2 օր անց դուրս է գրվում` տանը շարունակելու դեղորայքային բուժումը:

Ստենտավորման ցուցումների առկայության դեպքում, սովորաբար, այն իրականացվում է անմիջապես կամ մոտակա օրերին` նույն ստացիոնարում:  Աորտակորոնար շունտավորման անհրաժեշտության դեպքում պլանավորվում է վիրահատությունը տվյալ կամ մասնագիտացած կարդիովիրաբուժական հիվանդանոցում:

Կորոնարոգրաֆիայի իրականացման համար հիմնականում անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • ուղեգիր պոլիկլինիկայի թերապևտից՝ խորհրդատվության, հետազոտությունների կամ հոսպիտալիզացիայի համար,
  • անձնագիր,
  • հետազոտությունների արդյունքներ. արյան կլինիկական և կենսաքիմիական, կոագուլոգրամա, հեպատիտ В և С, ՁԻԱՎ, էլեկտրասրտագրություն, ֆլուորոգրաֆիա, էխոսրտագրություն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ